Հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները


Հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները

  • 12-04-2023 13:12:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ նիստում ներկայացրեց նախագիծ, որով հստակեցվում են կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման, օրենքով սահմանված պարտականությունների խախտման համար վարչական պատասխանատվության նախատեսման հետ կապված մի շարք հարաբերություններ։
 
Մասնավորապես` սահմանվում են վարժական հավաքների և զորահավաքային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների և կարգապահական տույժերի տեսակները, լրացվում է կարգապահական տույժի տեսակ՝ պաշտոնյայի ամսական դրույքաչափի իջեցում 5 տոկոսից մինչև 30 տոկոսը ներառյալ, 1-3 ամիս ժամկետով։
 
Կատարվող փոփոխությունները, փոխնախարարի խոսքով, վերաբերում են նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին, որում կատարվում են հետևյալ փոփոխություններն ու լրացումները։
 
«Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաև ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի»,- ասաց Սարգսյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play