Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները դադարեցվել են. Ջեյհուն Բայրամով


Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները դադարեցվել են. Ջեյհուն Բայրամով

  • 12-04-2023 15:20:35   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Միջազգային միջնորդները ջանքեր են գործադրում Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային սեղան վերադարձնելու համար»:
 
Այս մասին Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանիի հետ կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
 
Նա, ինչպես միշտ, մեղադրանքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ հայտարարելով, թե  Հայաստանի «ապակառուցողական դիրքորոշման» արդյունքում անցյալ տարվա դեկտեմբերից դադարեցվել են անմիջական շփումները Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, իսկ միջազգային միջնորդները փորձում են Հայաստանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ և ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ։
 
«Մենք կոչ ենք արել Երևանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Բայրամովը։
 
Օգտվելով առիթից՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Օսմանիին տեղեկացրել է այն գոյություն չունեցող ջանքերի մասին, որոնք Բաքուն գործադրում է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար՝ իբր հիմնված խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վրա:
 
Հիշեցնենք՝ Օսմանին Բաքվում է տարածաշրջանային այցով, նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ. Օսմանին ժամանելու է նաև Հայաստան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play