Կրակոցներ Սյունիքի մարզում


Կրակոցներ Սյունիքի մարզում

  • 13-04-2023 13:21:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
past. Մեր տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Սյունիքի մարզում, անհայտ անձը կրակել է Կապան վարչական շրջանի տարածքում տեղակայված ԶՄՊԿ-ի աշխատակցի՝ պահնորդի վրա, սպանել է ու հեռացել: Քանի որ Սյունիքի մարզում վերջերս լարված իրավիճակ է տիրում, Քաջարանում մարդիկ կասկածում են, որ դիվերսիա կարող է լինել, բայց ոչինչ դեռ հայտնի չէ:
 
Պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել` պատասխանատուները չեն պատասխանում հեռախոսազանգերին:
 
Մենք տեղեկացանք, որ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հետաքննիչներն արդեն դեպքի վայրում են:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը