Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան


Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան

  • 14-04-2023 12:03:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, նախապատրաստվում է մեծ էսկալացիայի: Այդ մասին վերջին շրջանում շատերն են խոսում:
 
Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ՍիվիլՆեթի եթերում խոսելով  ապրիլի 11-ին Տեղ գյուղում հայ-ադրբեջանական մարտերի, քաղաքական պատասխանատվության, Եվրամիության դիտորդների աշխատանքի արդյունավետության, սահմանին ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման հնարավորության և Ռուսաստանի առաջարկի մասին: Նա նշել է, որ Տեղ գյուղի դեպքերը, ամենայն, հավանականությամբ, այդ համատեքստում էին: 
 
«Վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են, որ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտել հենց այդ տրմաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել:
 
Հնարավոր էսկալացիայի մասինխոսում են նաև միջազգային տարբեր պարբերականներ՝ հղում անելով  հետախուզական տվյալներին: Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է և այս միջադեպը տեղի է ունեցել  այդ նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ:  Այսինքն սա Ադրբեջանի կողմից պատրաստվող հնարավոր էսկալացիայի, այդ պլանի մի մաս է կազմում»,- ասել է Գրիգորյանը:
 
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ խոսնալ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե եվրոպացիներն իրենց ներկայությամբ ապակայունացնում են իրավիճակը,  Արմեն Գրիգորյանը նկատել է, որ ռուսական ներկայությունը մեր սահմաններին 1990-ականներից է, և ապակայունացման բազմաթիվ դեպքեր եղել են։
 
«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր նպատակն է ստեղծել միջազգային մեխանիզմ, որի շրջանակներում կկայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։ Բայց Ստեփանակերտն ինքը պետք է ձեւակերպի, թե ինչ է համարում անվտանգության երաշխիք»,- ասել է նա։
 
Գրիգորյանը նաև նշել է️, որ իրենք երբեք չեն քննարկել «ղարաբաղցիների վերաինտեգրման» հարցը Ադրբեջանի հետ, ըստ նրս՝ Լեռնային Ղարաբաղում միջազգային ներկայության անհրաժեշտություն կա, քանի որ, չնայած ռուսական ներկայությանը, անվտանգության շատ հարցեր չեն լուծվում։ 
 
Գրիգորյանը նաև հայտնել է, որ Տեղ գյուղի դեպքերի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերն իրականում ավելի շատ են, քան պաշտոնապես հայտարարվում է.
 
«Ես կոնկրետ թիվ չեեմ կարող ասել, տեսախցիկները, որ նկարում էին, այդտեղ որոշակի ինֆորմացիա կա, որից կարելի է ենթադրություն անել, գնահատումը կատարվում է, կարծում եմ՝ վերջնական տեղեկատվություն կունենանք»,-ընդգծեց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play