Սամարղանդում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը


Սամարղանդում հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը

  • 14-04-2023 15:12:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայկական ժամանակ. Սամարղանդում անցկացվող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ու ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը։
 
«Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ տելեգրամյան գրառման մեջ։
 
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
 
Հիշեցնենք՝  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Սամարղանդում:
 
Նախարարը մասնակցել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play