ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան. Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը


ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան. Շահան Գանտահարյանի մեկնաբանությունը

  • 14-04-2023 17:35:10   |   |  Մեկնաբանություն

ԵԱՀԿ-ի գործող նախագահի այցը Երևան ինչո՞վ է հատկանշվում․ «Նոյյան Տապան»ին մեկնաբանում է վերլուծաբան Շահան Գանտահարյանը։

 

Մի քանի հանգամանք պետք է առանձնացնել այս այցի առիթով։

Նախ այն, որ ԵԱՀԿ նախագահը Երևան է գալիս Բաքու այցից հետո․ տարածաշրջանային այցերի պարագայում երկրների հաջորդականությունը որոշակի իմաստ ունի։ Բաքվի  հետ հանգույցները քննարկելուց հետո Բույար Օսմանը գալիս է Երևան և ներկայացնում  Բաքվի մոտեցումներն ու առաջնահերթությունները։

Երկրորդ՝ ԵԱՀԿ նախագահն ասում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը չի գործում․հավելում է որ ԵԱՀԿ ունի այլ գործիքակազմեր  կայունություն եւ խաղաղություն հաստատելու տարածաշրջանում։

Այս համատեքստում էլ քննարկվում է սահմանին Զինյալ ուժերը սահմանապահ ուժերով փոխարինելու առաջադրանքը։

Բույար Օսմանն հստակացրել է, որ ԵԱՀԿ-ը  ներգրավված եղել է և շարունակելու է ներգրավված լինել, քանի որ սա է ԵԱՀԿ համանախագահության թեման՝ կենտրոնանալ ժողովրդի վրա, կարիքների վրա հենց տեղում, մասնավորապես՝ մարդասիրական թեմաներով։

Կարծում եմ մարդասիրական բովանդակությունն է շեշտվել, ըստ էության սակայն առաջադրանքը այլ գործիքակազմերով ներգրավված լինելն է։

Մեկ նրբություն էլ արժի նշել․ ԵԱՀԿ ձևաչափը լիազորված էր արցախյան հակամարտության միջնորդություն իրականացնելու․ հիմա ուղղությունը փոխվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերակցությամբ։ Սա էլ պատճառ է, որ ԵԱՀԿ-ի նախագահը խոսում է նոր գործիքակազմերով ներգրավված լինելու առաջադրանքի մասին։

 

Նոյյան տապան  -   Մեկնաբանություն