Հայտնի է` ովքեր են հարցաքննվելու ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով


Հայտնի է` ովքեր են հարցաքննվելու ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով

  • 15-04-2023 10:48:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
 
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով Հակակոռուպցիոն դատարան կհրավիրվեն և կհարցաքննվեն ՀՀ պաշտպանության նախկին Նախարար Սեյրան Օհանյանը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Այս մասին հայտնի է դարձել «Ժողովուրդ» օրաթերթին։
 
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 14–ին պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան:
 
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
 
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին և մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play