Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ


Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ

  • 15-04-2023 11:59:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդան Դևրիկյանի մահվան կապակցությամբ.
 
«Խորը ցավով տեղեկացա գրականագետ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, Վարդան Դևրիկյանի անժամանակ մահվան մասին:
 
Անուրանալի է Վարդան Դևրիկյանի ավանդը հայ գրականագիտության, լրագրության զարգացման և ղարաբաղյան շարժման ու պատերազմի վավերագրության գործում:
 
Նրա հարյուրավոր գիտական ու հրապարակախոսական հոդվածներն ու մենագրությունները յուրաքանչյուր բանասերի, պատմաբանի ու վավերագրողի համար հետազոտության անսպառ աղբյուրներ են:
 
Անհնար է գերագնահատել Վարդան Դևրիկյանի՝ մարդու և քաղաքացու կերպարը, որն իր մեջ միավորում էր մտավորականին ու Հայոց բանակի սպային:
 
Խորապես ցավակցում եմ Վարդան Դևրիկյանի ընտանքին, հարազատներին, գործընկերներին և մարտական ընկերներին»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play