EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի հայտարարությունը


EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա. Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի հայտարարությունը

  • 15-04-2023 20:32:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է 2023 թվականի ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը հրկիզել էր Ադրբեջանի դրոշը։
 
EWF-ն այս ժեստը համարում է հարձակում սպորտի արժեքների վրա։
 
«EWF-ն անմիջապես արձագանքել է այս միջադեպին` հայտնելով իր հաստատակամ դիրքորոշումը Կազմկոմիտեին և խնդրելով լրացուցիչ երաշխիքներ տրամադրել այս մրցույթի բոլոր մասնակիցների համար:
 
EWF-ն մշտապես եղել է Ադրբեջանի պատվիրակության հետ՝ իր լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնելով մարզիկներին, մարզիչներին և պաշտոնյաներին։
 
Ցավում ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը ստիպված է եղել լքել մրցույթը, բայց միևնույն ժամանակ հարգում ենք այդ որոշումը։
EWF-ն անուշադրության չի մատնի այս իրադարձությունը և կքննարկի կատարվածի համատեքստում լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ EWF-ի ղեկավարությունը կմասնակցի այս առաջնության շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումներին՝ մինչև պատվիրակությունների մեկնումը, որպեսզի թիմերի անվտանգության բոլոր պայմանները պահպանվեն։
 
EWF-ը համերաշխ է Ադրբեջանի ազգային հավաքականի և Ադրբեջանի ֆեդերացիայի հետ և հասանելի է ցանկացած ձևի աջակցության համար, որը պահանջվում է սպորտի և արդար խաղի ոգուն համահունչ»,-ասված է հայտարարության մեջ։
 
 
 
 
 
   
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play