Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. ՔՊ պատգամավոր


Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. ՔՊ պատգամավոր

  • 18-04-2023 15:07:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թեև իրավապահ մարմինները դեռ պաշտոնապես չեն հաստատել, իշխանական ևս մեկ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանել է Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը։
 
Ավելին, ծնունդով կապանցի, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է սպանության մասին։
 
«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», - ասաց Ղահրամանյանը։
 
Ինչո՞ւ այդ դեպքում իրավապահները չեն հայտարարում այդ մասին։ Պատգամավորի կարծիքով՝ գուցե պատճառն այն է, որ դեռևս չի հայտնաբերվել զենքը, որից ադրբեջանցի զինծառայողը սպանել է պահակին։
 
«Ես կարծում եմ, որ զենքի առկայության բացակայությունն է էն պատճառը, որ կարող է ԱԱԾ-ն չի հաստատում, զենքը անտառներում է, փնտրում են, բայց էլի եմ ասում, կասկած չկա, ոչ էլ կասկածող կա ...», - նշեց Ղարհամանյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play