Թուրքիան այսօր սկսում է բնական գազի արդյունահանումը Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից


Թուրքիան այսօր սկսում է բնական գազի արդյունահանումը Սև ծովի «Սաքարյա» հանքավայրից

  • 20-04-2023 11:58:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքական պետական Turkish Petroleum ընկերությունը այսօր սկսում է Սև ծովի «Սաքարյա» խոշոր հանքավայրից բնական գազի արդյունահանումը՝ հայտնել է ընկերության ղեկավար Մելիխ Բիլգինը:
 
Երեք հորատանցքից գազի մատակարարումը կսկսվի այս շաբաթ, ևս յոթը նախատեսվում է շահագործման հանձնել սեպտեմբերին: Նախնական փուլում նախատեսվում է օրական արդյունահանել 10 մլն խ.մ գազ, ինչը Թուրքիայում անցյալ տարվա սպառման ծավալի մոտ 7 տոկոսն է։ Մինչև 2028 թվականը օրական արդյունահանման ծավալը պետք է կազմի 40 մլն խ.մ, տարեկան՝ 15 մլրդ։
 
Բիլգինը տեղեկացրել է, որ գազի մի մասը կարտահանվի, հավելել՝ ներկայիս շուկայական պայմաններում գնորդներ գտնելը խնդիր չէ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը