ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրար հետ չեն խոսում. Փաշինյան

  • 21-04-2023 19:16:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման իր եզրափակիչ ելույթում՝ անդրադառնալով ընդդիմության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցությունների վերաբերյալ դիտարկումներին:
 
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն իրար հետ չեն խոսում: Ասում են՝ «ես իր հետ չեմ խոսի, նույն սեղանի շուրջ չեմ նստի»: ՀՀ իշխանությանն ասեք ձևը՝ պարտադրելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին իրար հետ նստելու մի սեղանի շուրջ»,-ասաց Փաշինյանը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը