Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ


Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

  • 24-04-2023 14:24:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին, Մոսկվան նաև չափազանց անհանգստացած է Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճով, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
 
«Ծայրահեղ մտահոգությամբ մենք արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճ։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
 
«Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, զերծ մնալ  իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով:
 
Ոչ պակաս վտանգավոր ենք համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև մեղադրական և ագրեսիվ հռետորաբանության աճը։
 
Ապրիլի 23-ի իրադարձությունների վերջին զարգացման համատեքստում մենք հատկապես նշում ենք ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական դրույթները, անկախ նրանից, դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամաձայնեցված փոփոխությունն է կամ այն խաղաղության օրակարգին չհամապատասխանող օգտագործելու փորձեր», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
 
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին տրամադրել անհրաժեշտ օգնությունը ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌԽԿ) մասնակցությամբ, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play