Չավուշօղլուն կոշտ կերպով արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հղված ուղերձին


Չավուշօղլուն կոշտ կերպով արձագանքել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին հղված ուղերձին

  • 24-04-2023 17:08:36   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ հղած ուղերձին, որում նա կրկին կիրառել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթն ու վերահաստատել երբեք չմոռանալու խոստումը:
 
«Շառլատանները, որոնք փորձում են խեղաթյուրել պատմությունը, նորից հայտնվում են քաղաքական բեմում։ Քաղաքական հայտարարությունները չեն փոխի պատմական իրողությունները: Նրանք, ովքեր փորձում են օգուտ ստանալ՝ հիմնվելով նախապաշարմունքների վրա, կհիշվեն որպես երկերեսանի: Ոչ ոք չի համարձակվի պատմություն սովորեցնել մեծ թուրք ժողովրդին»,- «Թվիթեր»-ում գրել է Չավուշօղլուն։
 
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը կարող եք կարդալ այստեղ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play