Բորել. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին


Բորել. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը հակասում է լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին

  • 25-04-2023 12:12:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին հակասող է համարել:
 
Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, ընդգծել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:
 
Ադրբեջանցիները կիրակի օրը փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։ Բաքվում հայտարարել են, թե տեղում նոր անցակետ են տեղադրել, ինչի մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը և ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play