ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ կանխելու երկրորդ ցեղասպանությունը


ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները Բայդենից պահանջել են քայլեր ձեռնարկել՝ կանխելու երկրորդ ցեղասպանությունը

  • 25-04-2023 13:55:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ամերիկայի Միացյալ Նահանգների հայկական համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել Վաշինգտոնում՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության տարելիցը և նախագահ Բայդենից պահանջել քայլեր ձեռնարկել Արցախում հայերի երկրորդ ցեղասպանությունը դադարեցնելու համար։
 
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ երթի մասնակիցներն ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, իսկ երթն ավարտվել է Սպիտակ տան մոտ կայացած ակցիայով։
 
Ակցիայի մասնակիցները պահել են «Արցախն ուժեղ է», «Դադարեցրեք Արցախի շրջափակումը», «120 հազար խաղաղ բնակիչներ պատանդ են Ադրբեջանի ձեռքում», «Պատժամիջոցներ կիրառեք ցեղասպան Ադրբեջանի նկատմամբ», «Ալիևը մեղավոր է պատերազմական հանցագործությունների մեջ» և այլ գրություններով պաստառներ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play