Հայաստանում Դիմաշ Կուդայբերգենի համերգը լի կլինի անակնկալներով
26-04-2023 13:15:43 | Հայաստան | Մշակույթ
Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենը խոստանում է հետաքրքիր ու անակնկալներով լի օր՝ «Stranger» համերգի ընթացքում։
Ինչպես տեղեկացրել ենք՝ ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ Երեկոյի ընթացքում կհնչեն հանրահայտ «Sos Dun Terrien En Detresse», «Аве Мария», «Requiem: The Story of One Sky», «Stranger» և այլ ստեղծագործություններ: Ինչպես նաև այն երգերը, որոնք կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը գրել է Դիմաշի համար։ Հանդիսատեսը կլսի նաեւ բոլորովին նոր ստեղծագործություններ, որոնք պատրաստվել են հատուկ հյուրախաղերի համար: Ղազախ երգիչն ամենահազվագյուտ վոկալային դիապազոնի տերն է՝ 6 օկտավա։
Հայաստանում նրա համերգին սպասում են անհամբեր: Տարբեր ուսումնական հաստատությունների ուսանողները եւ երգչի երկրպագուները հավաքվելու են մեկ հարթակում:
Դիմաշ Կուդայբերգենի եւ նրա թիմի նախաձեռնությամբ՝ բարեգործական ակցիա կլինի եւ Երևանի մշակութային եւ ստեղծագործական ուսումնական հաստատությունների սաները նվեր կստանան շոուի տոմսեր։ Այս ակցիայի նպատակն է Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին ծանոթացնել յուրահատուկ արտիստի հետ և նրանց համար դառնալ մոտիվացիա: Բացի դրանից տոմսերի գինը սկսվում է 4000 դրամից, որ շատերը կարողանան ձեռք բերել:
«STRANGER» ծրագիրը Դիմաշի երկրորդ համաշխարհային շրջագայությունն է, որի շրջանակներում նախատեսում են այցելել ավելի քան 20 երկիր ու աշխարհին ցույց տալ իրենց եզակիությունը: