UCOM-ը հանդես է եկել տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով


UCOM-ը հանդես է եկել տան համար նախատեսված շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով

  • 27-04-2023 13:15:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Յուքոմ» ընկերությունը հանդես է եկել շարժական ինտերնետի նոր` uHome առաջարկով, որի շնորհիվ բաժանորդները կունենան արագ, կայուն և անսահմանափակ շարժական ինտերնետի հնարավորություն տանը։
 
Միանալով uHome 6500 սակագնային փաթեթին առնվազն 12 ամսով`  բաժանորդները յուրաքանչյուր ամիս ընդամենը 6500 դրամ ամսավճարի դիմաց կստանան անսահմանափակ գերարագ ինտերնետ նոր՝ տան համար նախատեսված Wi-Fi սարքով, ինչպես նաև 100 SMS-հաղորդագրություն՝ տեղական համարներին ու Արցախ ուղարկելու համար։
 
«Այս առաջարկը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր իրենց մարզային տանը կամ ամառանոցում չունեն ֆիքսված կապ կամ Wi-Fi ցանց, բայց ինտերնետն առաջին անհրաժեշտություն է նոութբուքից, պլանշետից, հեռուստատեսությունից կամ խելացի տան պարագաներից լիարժեք օգտվելու համար։ Այն կգոհացնի ոչ միայն ընտանիքներին, այլև մարզային փոքր ձեռնարկատերերին, քանի որ նոր՝ ավելի հզոր Wi-Fi սարքերի շնորհիվ հնարավոր է աշխատացնել տան, գրասենյակի կամ պահեստային տարածքի տեսահսկման համակարգը՝ ունենալով շատ ինտերնետ թե՛ նախընտրելի տարածքում, թե՛ սմարթֆոնում», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
 
Հավելենք, որ նոր 4G Wi-Fi սարքերը թույլ կտան օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից ավելի մեծ հեռավորության վրա ի տարբերություն շուկայում առկա հին սերնդի սարքավորումների։ uHome-ի հետ բաժանորդները կարող են անհոգ լինել՝ բերելով սարքավորումը տուն և անմիջապես տեղադրելով SIM քարտը, այդպիսով նաև մոռանալով համակցման աշխատանքների կամ պատը ծակելու մասին։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play