Արցախում թունախեղդ եղած կարտոֆիլից քաղաքացիներ են թունավորվել


Արցախում թունախեղդ եղած կարտոֆիլից քաղաքացիներ են թունավորվել

  • 27-04-2023 18:42:45   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախում թունախեղդ եղած կարտոֆիլից քաղաքացիներ են թունավորվել:
 
Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից՝ նշելով, որ Մարտակերտ քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն 2023 թվականի մարտի 22-ին իրացնելու նպատակով Ս. Ա.-ից  ձեռք է բերել վերջինիս կողմից նույն օրը ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից փոխառությամբ ստացված, պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով քիմիական նյութերով հատուկ մշակման ենթարկված, մարդու օրգանիզմ ներթափանցման դեպքում կյանքի և առողջության համար վտանգավորություն ունեցող, սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ 4000 կգ կարտոֆիլի սերմացու, որից 451 կիլոգրամը իրեն պատկանող առևտրի սրահում վաճառել է քաղաքացիներին:
 
Վաճառված կարտոֆիլ օգտագործած քաղաքացիներ Ա.Ս.-ն և Պ.Հ-ն մարտի 25-ին՝ ժամը 10:00-ին, սննդային թունավորում ախտորոշմամբ դիմել են ԱՀ առողջապահության նախարարության Մարտակերտի շրջանային բուժմիավորում:
 
Փաստի առթիվ 22.04.2023թ. ԱՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել է քրեական գործ:
 
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Մարտակերտի շրջանի դատախազությունը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play