«Սյունիք» օդանավակայանի և ինքնաթիռի մասին պարզաբանումներ


«Սյունիք» օդանավակայանի և ինքնաթիռի մասին պարզաբանումներ

  • 28-04-2023 13:28:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հարգելի գործընկերներ,
 
Անհրաժեշտ ենք համարում ապրիլի 26-ին իրականացված Երևան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված որոշ պարզաբանումներ տրամադրել։
 
Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝  L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։
 
«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:
 
Ավելի քան`             
 
2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման
 
300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ  ծախսերի համար
 
7 միլիարդ դրամ՝ օդանավի  ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։
 
Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով։ 
 
Ապրլի 26- ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց» – «Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթների հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play