Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բլինքենի մասնակցությամբ բանակցություններ կանցկացնեն ԱՄՆ-ում

  • 01-05-2023 16:00:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի Առլինգտոնում (ԱՄՆ, Վիրջինիա նահանգ) բանակցություններ կանցկացնեն Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ, հայտնում է պետքարտուղարությունը:
 
Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններն ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ կսկսվեն նույն տեղում՝ Երևանի ժամանակով ժամը 17:45-ին:
 
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդման՝ պետքարտուղար Բլինքենը հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մշտական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ բանակցություններին՝ դրանք համարելով երկրների միջև հակամարտության կարգավորման միակ ճանապարհը:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play