Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում․ Ջեք Սալիվան


Ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանն ու Ադրբեջանը գրանցել են բանակցություններում․ Ջեք Սալիվան

  • 04-05-2023 13:47:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը  հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացի մասին։
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սալիվանը Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպումից հետո այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
 
«Ուրախ եմ Սպիտակ տանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Սպիտակ տանը հյուրընկալելու համար։  Մենք ողջունում ենք առաջընթացը, որ Հայաստանը և Ադրբեջանը գրանցել են բանակցություններում և խրախուսում ենք շարունակական երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի  համար հնարավորությունների բացման բանալին»,- գրել է Սալիվանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը