Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի<br /> կունենա Աբդուլլահ Գյուլի ծննդավայրում<br />


 

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի
կունենա Աբդուլլահ Գյուլի ծննդավայրում

  • 26-01-2009 21:00:00   | Թուրքիա  |  
ԱՆԿԱՐԱ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի կունենա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ծննդավայր Կեսարիայում: Նման որոշում է կայացրել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Հանդիպումը տեղի է ունենալու 2009 թվականի հոկտեմբերի 14-ին Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտում, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 1-ը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը իր հայ գործընկերոջը` Սերժ Սարգսյանին, հրավիրել է միասին դիտելու այդ ֆուտբոլային հանդիպումը: