Հայաստանը պատրաստ է երկխոսության՝ ԵԱՏՄ շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործարկման համար. ՀՀ վարչապետ
25-05-2023 20:06:37 | Ռուսաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում գազի ընդհանուր շուկայի գործունեության համար։
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
«Ինչպես բազմիցս նշվել է, ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ժամանակին գործունեությունը երկարաժամկետ հեռանկարում կնպաստի առևտրի բարենպաստ և փոխշահավետ պայմանների ձևավորմանը, կապահովի միության անդամ երկրների էներգետիկ անվտանգության և մրցունակության բարձրացումը:
Միջազգային շուկայի համատեքստում հայկական կողմը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ չլուծված հարցերի շուրջ կոնսենսուսի հասնելն արագացնելու համար»,- ասել է նա։