18:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 102 մեքենայից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, մեկը՝ ոչ սթափ


18:00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխված 102 մեքենայից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, մեկը՝ ոչ սթափ

  • 26-05-2023 19:48:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
 
Մայիսի 26-ի՝ ժամը 18.00-ի դրությամբ, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 102 տրանսպորտային միջոց, որոնցից 93-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:
 
Ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play