Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ թաղամասում. կան տուժածներ և զոհ


Հրդեհ է բռնկվել Նոր Արեշ թաղամասում. կան տուժածներ և զոհ

  • 31-05-2023 10:49:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
 
Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով: Բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։
 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play