Հայաստանի ոստիկանապետին են փոխանցվել ոստիկանների ոչ
իրավաչափ գործողությունների մասին փաստող տեսասկավառակներ
19-01-2009 18:00:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ ազգային կոնգրեսի
ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Արմեն Հարությունյանին ուղղած դիմումին կից ներկայացրել է երեք
տեսասկավառակ, որոնք փաստում են ոստիկանության աշխատակիցների
կողմից իրականացվող ոչ իրավաչափ գործողությունները: Նկատի
ունենալով, որ դիմումում բարձրացված հարցերի ըստ էության լուծումը
ենթակա է ոստիկանության իրավասությանը, Ա.Հարությունյանը բողոքում
նշված փաստերի ստուգման եւ լուծման նպատակով ՀՀ ոստիկանապետի
քննարկմանն է փոխանցել Լ.Զուրաբյանի դիմումը` համապատասխան ընթացք
տալու համար:
Ըստ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկման
արդյունքների մասին պաշտպանը խնդրել է գրավոր տեղեկացնել ինչպես
իրեն, այնպես էլ Լ.Զուրաբյանին: