29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել


29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել

  • 02-06-2023 11:52:37   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է . 
 
«Հունիսի 1-ին Երևան քաղաքում կնոջ կողմից իր մանկահաակ երեխայի հետ շենքից ցած նետվելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
 
2023թ․ հունիսի 01-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել են:
 
Պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր մոտ 11-ամսական տղայի՝ հետ ցած ներտվելու եղանակով ինքնասպան է եղել:
 
Նույն օրը, ավելի ուշ, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակից իրենց մոտ տեղափոխված երեխան, գիտակցության չգալով, մահացել է: 
 
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Կատարվել է դեպքի վայրի զննություններ:
 
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
 
Որպես վկա հարցաքննվել են  կնոջ մերձավոր ազգականները, դեպքի վայր հանդիսացող շենքի բնակիչները:
 
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։»
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն