Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները


Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ԱՄՆ ՊՆ պաշտոնյան քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները

  • 03-06-2023 12:35:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ: Կողմերը քննարկել են ռազմական գործակցության զարգացման հեռանկարները։
 
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Պաշտոնյաները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում զարգացումների և անվտանգային հարցերի շուրջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը