Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը


Մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը

  • 05-06-2023 19:22:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը: Մի քանի ուղղություններով ուսումնական կենտրոններում սկսվել է քննաշրջանի ակտիվ փուլը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
 
«Ատեստավորում անցնող առաջին խմբի զինծառայողներն են «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները, որոնք քննությունները բարեհաջող հանձնելուց հետո հետագա ծառայությունը կշարունակեն իրենց ընտրած զորամասերում սոցիալական արտոնությունների շոշափելի փաթեթով:
 
Քննությունների առաջին օրը, հիմնականում լավ և գերազանց գնահատականներով, զինծառայողները հանձնել են շարային պատրաստության ստուգարքը:
 
Առաջիկա օրերին ատեստավորում անցնող հայրենյաց պաշտպանները կհանձնեն նաև քննություններ ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից, որոնց արդյունքների հանրագումարով էլ ստուգող հանձնաժողովը կգնահատի զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play