Ռաուլ Կաստրոն կայցելի Մոսկվա<br />


Ռաուլ Կաստրոն կայցելի Մոսկվա

  • 16-01-2009 18:05:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվա կայցելի Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Ելույթ ունենալով դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ` Մեդվեդեւը հույս է հայտնել, որ այդ այցը ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: 2008 թվականի նոյեմբերի վերջին իր լատինաամերիկյան ուղեւորության ժամանակ գտնվելով Հավանայում` Մեդվեդեւը բանակցություններ է վարել Ռաուլ եւ Ֆիդել Կաստրո եղբայրների հետ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play