Ալիևն առարկություն չի հայտնել 1975թ.-ի քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ. ԱԳ նախարար


Ալիևն առարկություն չի հայտնել 1975թ.-ի քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ. ԱԳ նախարար

  • 06-06-2023 10:53:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի իշխանությունը ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չի ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավելեց, որ Արցախի կարգավիճակը որոշելու հավակնություն Հայաստանը չի էլ ներկայացրել:
 
Նախարարը նշեց՝ Երևանը պետք է փորձի ապահովել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեխանիզմ ու հարթակ:
 
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում: Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play