Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ


Տեղ համայնքի որոշ հատվածներից ադրբեջանցիները հետ են գնացել. Սյունիքի մարզպետ

  • 06-06-2023 14:16:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Սյունիքի մարզում անվտանգային առումով վերջին երկու շաբաթների ընթացքում որևէ միջադեպ տեղի չի ունեցել, որի մասին հանրությունը տեղյակ չէ։
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
 
Հարցին՝ ինչպե՞ս է մարզպետը պատկերացնում սյունեցիների անվտանգությունը, քանի որ ինքն է նրանց երաշխավորը, մարզպետը նշեց․ «Ես նրանց պաշտպանում եմ այնքանով, որքանով իմ լիազորությունները թույլ են տալիս։ Դրա մասին գիտեն Սյունիքի մարզի սահմանամերձ բոլոր բնակիչները»։
 
Անդրադառնալով Տեղ գյուղում իրավիճակին՝ մարզպետը նկատեց՝ Տեղ համայնքում՝ որոշ հատվածներում, ադրբեջանցիները հետ են գնացել: Վերջինս, սակայն, չկարողացավ նշել, թե որքան, քանի որ այդ տարածքները ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկողության ներքո են։ 
 
«Տեղ գյուղի այն հատվածները, որտեղ բնակիչը չի կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի հետ կապված՝ կստանա աջակցություն, քանի որ ադրբեջանական կողմը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից առաջ է եկել։ Շուրջ 50 տնտեսվարող ունի խնդիր»,- ասաց նա։
 
Ըստ մարզպետի՝ գյուղի այն հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմի առաջխաղացում կա, երկու կողմից էլ մերթընդմերթ ինժեներական աշխատանքներ իրականացվում են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play