«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում


«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են»․ Բաքուն երեք ուղղությամբ է առաջընթաց ակնկալում

  • 07-06-2023 10:49:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստում:
 
Բայրամովն ասել է, թե Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։
 
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։
 
Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություննրով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը, ասել է նա:
 
Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play