ՌԴ-ում սպանվել է պատգամավոր Կոլոդիչը. բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է նրա կինը


ՌԴ-ում սպանվել է պատգամավոր Կոլոդիչը. բազմաթիվ վնասվածքներով հոսպիտալացվել է նրա կինը

  • 12-06-2023 16:00:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Ռուսաստանի Դաշնությունում պատգամավոր է սպանվել: «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից 58-ամյա պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին հայտնաբերվել է Նոր Մոսկվայի առանձնատան նկուղում՝ բռնի մահվան նախանշաններով։
 
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ Կոլոդիչ ընտանիքի վրա հարձակում գործելու կասկածանքով արդեն բերման է ենթարկվել առանձնատան 39-ամյա բանվորը։ Առաջիկայում պատրաստվում են նրան մեղադրանք առաջադրել, գրում է «112» տելեգրամ-ալիքը։ Հայտնի է, որ տղամարդը նրանց օգնել է այգեգործական աշխատանքներում:
 
Իրավապահները հայտնաբերել են նաև Կոլոդիչի 55-ամյա կնոջը՝ անգիտակից վիճակում։ Կինը հոսպիտալացվել է դանակի բազմաթիվ վնասվածքներով։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը