«Կասպերսկի»-ի լուծումներն անկախ թեստերում 69 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը 2022-ին
13-06-2023 11:00:50 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն: «Կասպերսկի» ընկերության լուծումները 2022-ի ընթացքում պաշտպանական տեխնոլոգիաների 86 անկախ փորձարկումների արդյունքներով 73 անգամ ընդգրկվել են առաջատարների եռյակում, այդ թվում՝ 69 անգամ զբաղեցրել են առաջին տեղերը։
Ընկերությունը հայտնում է, որ Թոփ-3 ցուցանիշն արտացոլում է, թե օրացուցային տարվա ընթացքում որքանով հաջող են պրոդուկտներն անցել անկախ թեստերը: Այս գնահատականը շատ ավելի ակնառու և ծանրակշիռ է, քան առանձին պրոդուկտի մեկանգամյա հաջողությունը առանձին թեստում: Ցուցանիշը հաշվարկվում է անկախ թեստերի արդյունքների հիման վրա, որոնք իրականացնում են AV-Comparatives, AV-TEST, SE Labs և այլ լաբորատորիաները:
Kaspersky Endpoint Detection and Response Expert (KEDRE) պրոդուկտը լավագույն արդյունքն է գրանցել SE Labs' Enterprise Advanced Security (EDR) թեստում: Այն ճանաչել է յուրաքանչյուր սպառնալիքի բոլոր տարրերը և չի ունեցել ոչ մի կեղծ դրական գործարկում: Kaspersky Endpoint Security բիզնեսի համար պրոդուկտը Se Labs-ի Enterprise Endpoint Protection Comparative չորս եռամսյակային թեստերից երեքում ստացել է առավելագույն միավորներ Total Accuracy Rating ցուցանիշով և բարձրագույն AAA պարգևը տարվա բոլոր չորս թեստերի համար:
Kaspersky Small Office Security լուծումը նույնպես ստացել է ամենաշատ քանակի միավորները SE Labs-ի Small Business Endpoint չորս եռամսյակային թեստերից երեքում Total Accuracy Rating ցուցանիշով և ամենաբարձր AAA պարգևը բոլոր չորս թեստերի համար:
KEDRE լուծումն ստացել է «Ռազմավարական առաջատար»-ի կարգավիճակ՝ AV-Comparatives-ի The Endpoint Prevention & Response (ERP) թեստի արդյունքներով։ Պրոդուկտը նաև հաստատել է LSASS-գրոհների միջոցով հաշվառման տվյալների գողությունից լիովին պաշտպանելու իր կարողությունն AV-Comparatives-ի The 2022 OS Credential Dumping:
LSASS Memory Test հետազոտության ժամանակ:
AV-TEST-ը նաև տարվա բոլոր թեստերում կեղծ դրական գործարկումների նվազագույն քանակի համար Best Usability 2022 պարգև է շնորհել «Կասպերսկի» ընկերության երեք պրոդուկտների՝ Kaspersky Internet Security, Kaspersky Endpoint Security բիզնեսի համար և Kaspersky Small Office Security. Բացի այդ, այդ պրոդուկտները AV-TEST լաբորատորիայի Advanced Threat Protection Test փորձարկումների շարքի ընթացքում ցուցադրել են 100%-անոց պաշտպանություն շորթող ծրագրերից:
Kaspersky Endpoint Security բիզնեսի համար լուծումը նաև արժանացել է AV-TEST-ի Best Performance 2022 տարեկան պարգևի՝ 2022-ի թեստերի ընթացքում բոլոր մասնակիցների շրջանում ցուցաբերելով նվազագույն ազդեցություն համակարգի արագագործության վրա:
Ինչ վերաբերում է տնային օգտատերերի համար նախատեսված լուծումներին, բացի Kaspersky Internet Security-ից, ևս մեկ պրոդուկտ բարձր արդյունքներ է գրանցել։ Kaspersky Safe Kids-ը հինգերորդ անգամ անընդմեջ անցել է AV-Comparatives-ի Parental Control Certification հավաստագրումը՝ արգելափակելով երեխաների տարիքին չհամապատասխանող կայքերի առնվազն 98%-ը և չունենալով որևէ կեղծ դրական գործարկում: Այն նաև գնահատանքի է արժանացել AV-TEST-ի հատուկ առանձին ուսումնասիրության մեջ՝ առավել տարածված օպերացիոն համակարգերում լիարժեք պաշտպանությանը բավարարող ընդարձակ ֆունկցիոնալության համար։
2013-ից 2022 թվականներին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտները մասնակցել են 827 անկախ թեստերի և տեսությունների, 587 անգամ զբաղեցրել առաջին տեղերը և 685 անգամ ընդգրկվել լավագույնների եռյակում:
«Անկախ թեստերին համակարգված մասնակցությունը տեխնոլոգիայի արդյունավետ զարգացման կյանքի ցիկլի անբաժանելի մասն է: Արդյունքների կանոնավոր վերլուծությունը թույլ է տալիս մեզ տեսնել այն ոլորտները, որտեղ պահանջվում է կատարելագործում, և ստանալ իրական կիբեռսպառնալիքներից պաշտպանության բարձր մակարդակի անկախ հաստատում: EDR տեխնոլոգիաների վրա համառորեն աշխատելով՝ մենք շարունակում էինք փորձարկել Kaspersky EDR Expert-ը 2022-ի բոլոր հասանելի թեստերում և ձեռք բերեցինք դրա արդյունավետության բարձր մակարդակի կողմնակի գնատանքը: Մենք հպարտանում ենք այս արդյունքներով, դրանք վկայում են մեր պաշտպանական տեխնոլոգիաների և լուծումների որակի մասին»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության սպառնալիքների հետազոտությունների կառավարման ղեկավար Ալեքսանդր Լիսկինը:
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն