Առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Նիկոլ Փաշինյան


Առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը. Նիկոլ Փաշինյան

  • 16-06-2023 11:46:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ․ Առաջիկայում Վաշինգտոնում նախատեսվում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
 
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Հույս ունեմ, որ նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա, առավել ևս այն բանից հետո, երբ ՀՀ-ն և Ադրբեջանը պայմանավորվել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը. սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություն ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։
 
Անհրաժեշտ է ֆիքսել սահմանազատման հիմքն ու ձեռնամուխ լինել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին»,- ասաց նա։
 
Երկրի ղեկավարը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակմանը՝ ընդգծելով՝ Հայաստանը պատրաստ է դրան երկրների ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքների հիման վրա։
 
«Հայաստանի տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է։ Ադրբեջանի կողմից սադրիչ բառապաշարից, հույս ունեմ, միջազգային գործընկերները կխուսափեն»,- կարևորեց վարչապետը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play