Վրացական կողմը ոչ մի հիմք չունի պահանջելու Հայաստանի<br /> տարածքում գտնվող 10 վանքերը,- ասում է Սամվել Կարապետյանը<br />


Վրացական կողմը ոչ մի հիմք չունի պահանջելու Հայաստանի
տարածքում գտնվող 10 վանքերը,- ասում է Սամվել Կարապետյանը

  • 14-01-2009 18:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրացական կողմը ոչ մի հիմք չունի պահանջելու Հայաստանի տարածքում գտնվող 10 վանքերը: Նման կարծիք հունվարի 14-ի ասուլիսում հայտնեց պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ ըստ վրացական կողմի այդ 10 վանքերը վրացական են, քանի որ դրանց պատերին վրացերեն է գրված: Սակայն, Ս.Կարապետյանի կարծիքով, այդ հանգամանքը հիմք չի կարող հանդիսանալ այդ վանքերը վրացական համարելու համար: Ս.Կարապետյանի պարզաբանմամբ, այդ վանքերը կառուցել են հայ իշխանները: «Կան բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնց պատերին այլ լեզուներով արձանագրություններ են գրված: Մասնավորապես, Արցախի Խաչեն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու արձանագրությունը ռուսերեն է, իսկ Մարսելի Հայոց Մայր եկեղեցին ունի ֆրանսերեն արձանագրություն»,- ասաց Ս.Կարապետյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն