Ինչ առաջարկներ է Մհեր Գրիգորյանն ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետին


Ինչ առաջարկներ է Մհեր Գրիգորյանն ուղարկել Ադրբեջանի փոխվարչապետին

  • 19-06-2023 12:51:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «ՀՀ փոխվարչապետի ներկայացրած առաջարկները վերաբերում են թե՛ ապաշրջափակմանը, թե՛ սահմանների անվտանգությանը, խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումներին և այլն»։
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում անցկացնելու համար ուղարկված առաջարկներին։
 
Նրա խոսքով՝ առաջարկների վերաբերյալ դեռևս պատասխան չկա ադրբեջանական կողմից։
 
«ՀՀ-ն մշտապես պատրաստ է հանդիպումների իրականացման համար։ Շահագրգռված ենք հանդիպումներ ունենալ այս թեմաներով և քննարկել, բայց դեռ պատասխան չենք ստացել»,- ասաց նա։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը