Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը


Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

  • 19-06-2023 14:20:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
 
«Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը:
 
Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը:
 
«Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում իրավիճակին ավելի լավ ծանոթանալու համար»,-ասաց Կոստանյանը:
 
Ավելի վաղ Կապանում գլխավոր հյուպատոսություն էր բացել Իրանի Իսլամական Հանրապետությունը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը