Ինչպես ընկավ Շուշին. Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց


Ինչպես ընկավ Շուշին. Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց

  • 20-06-2023 11:03:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 20–ին, 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ներկայացրեց Շուշիի անկման պատմությունը։
 
Ըստ նրա՝ ցավոտ փոխզիջումներից հետո իր համար կարմիր գիծ էր Շուշին և խաղապահների տեղակայումը Մեղրիումը, իսկ քանի որ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ նպատակ և մոտիվացիան։
 
«Բանակցություններից ակնհայտ էր, որ Արդբեջանի հաջորդ նպատակը Շուշինն էր, ոչ միայն խորհրդանշական իմաստով այլև, որովհետև Շուշին վերցնելով ադրբեջանցիները փակում էին Լաչինի միջանցքը, հանարավորություն էին ստանում ոչ միայն գրոհել Ստեփանակերտը ճակատից, այլև թիկունքից և գրոհել 2–րդ, 3–րդ, 4–րդ, 5–րդ, 6–րդ, 7–րդ պաշտպանական շրջանները ՊԲ–ի, ինչպես նաև Հաթեք, Սոթք հատվածը։
 
Հասկանալով որ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էր, ստացվեց տպավորություն, որ ամեն նախապատրաստական գործողություն իրականացվել է։ Սակայն լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զառիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին Ստեփանակերտ ճանապարհին, ըստ էության փակելով ճանապարհը։ Լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, բայց Զինված ուժերի գլխվաոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։
 
Սա պատերազմի ընթացքւոմ մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ–ն հերքում, սակայն որոշ անց ստօպվածխ էր լնում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս նագամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ–Լաչին ճանապարհով անցնող քաղաքացիական ավտոեքենայի վրա։ Այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ ահակառակորդի առաջին խումբնն է մտել Շուշիի, հետո երկրորդ, հետո երրորդ և այդպես շարունակ։ Ի վերջո նոյմեբերի 7–ին կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին, որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տգեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձջձ համար, որովհետև իմ բոլոր խոսկացություններում ասել էի՝ Շուշիին պետք է պահվի, և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։
 
Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ այսինքն պահեք Շուշիին, Շուշիին պահել, ետ վերցնել։ Ի վերջո ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ասեցին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո որ մենք Շուշիի ներսում էինք, մինչև եռակողմ հայտարարաության ստորագրման պահը, ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է։
 
Հետ եղավ եռակողմ հայատարարության ստորագրումը, հետո նոյեմբերի 10–ի հարձակումը Կառավարության շենքի վրա, հետո երբ վերադարձա աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիիում ոչ մի զինվոր չունենք»,– ներկայացրեց վարչապետը։
 
Նրա խոսքով՝ Շուշիի անկման հետ կապված քրեական գործեր են հարուցված և դրանք դեռ սպասում են ու պետք է արժանանա մանրամասն պարզաբանումների։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը