Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները


Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

  • 20-06-2023 14:51:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Երասխ գյուղում կառուցվող երկաթի ձուլման գործարանի տարածքում այսօր՝ հունիսի 20-ին, բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները:
 
Նշենք, որ գործարանից ադրբեջանական դիրքերը գտնվում են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա:
 
Հիշեցնենք՝ խոսքն այն գործարանի մասին է, որը վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը շարունակ ենթարկում են գնդակոծության: Այն կառուցվում է Երասխի տարածքում՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ու ներդրումային միջոցներով:
 
Հունիսի 14-ին մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակոցների հետևանքով վիրավորում էր ստացել ազգությամբ հնդիկ 2 քաղաքացի: Նրանք կառույցի շինաշխատանքներում էին ներգրավված:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը