Լիսկայի տղայի մասնակցությամբ Գորիսում միջադեպ է եղել, հնչել են կրակոցներ


Լիսկայի տղայի մասնակցությամբ Գորիսում միջադեպ է եղել, հնչել են կրակոցներ

  • 20-06-2023 19:10:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիսում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։
 
«Հայկական ժամանակ»-ը տեղեկությունը պարզելու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտե։
 
Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում Գորիսի բնակչի՝ վնասվածք ստանալու և բուժօգնության դիմելու դեպքի առնչությամբ ՔԿ Սյունիքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն կրելը) և 297-րդ հոդվածի 3-րդ  մասի (խուլիգանությունը) հատկանիշներով»։
 
Նրա խոսքով՝ իրականացվում է նախաքննություն, ձեռնարկվում են քննչական և օպերատիվ-հետախուզական համապատասխան միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը