Բրիտանիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հասանելի է համարում


Բրիտանիայի ԱԳ նախարարը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը հասանելի է համարում

  • 22-06-2023 15:44:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը հասանելի է։
 
«Մեծ Բրիտանիան պաշտպանում է բարգավաճումը, խաղաղությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում։ Խաղաղության պատմական համաձայնագիրը գտնվում է հասանելիության սահմաններում», - սոցցանցում գրել է Քլևերլին։
 
Նախօրեին Լոնդոնում նա հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը