ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր


ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր

  • 23-06-2023 14:31:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՊԵԿ-ը կանխել է դեղերի անօրինական ներմուծման դեպքեր, փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ:
 
ՀՀ ՊԵԿ ներքին անվատանգության վարչության և Արևելյան մաքսատուն-  վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ: 
 
Օրերս  Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանն՝ արդյոք վերջիններս ունեն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն  ուղարկվել են խորը զննման անգար: Արդյունքում, առաջին մեքենայի պահեստային ետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և ետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ,  հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։
 
Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ,  հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։
 
Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս Ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ: 
 
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ: 
 
ՀՀ ՊԵԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play