Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ


Կրեմլը մեղադրում է Պրիգոժինին ռազմական հեղաշրջման մեջ

  • 24-06-2023 09:50:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանում կեսգիշերից անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվել, Մոսկվայում հատուկ հսկողության տակ են առնվել կառավարական կառույցներն ու ճանապարհները, որոշ աղբյուրներ հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին:
 
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար,Պուտինի երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժինի դեմ`ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար:
 
Ինքը`Պրիգոժինը մեղադրում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ`կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
 
«Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու`ինչու է երկրում ամենաթողություն տիրում: Ով ուզում է`թող միանա մեզ, պետք է պատժել նրանց, որ կործանել են հազարավոր ռուս զինվորների կյանքեր», - հայտարարել է վարձկանների առաջնորդը`սպառնալով «վերացնել նրանց, որ դիմադրություն ցույց կտան»:
 
«Հատուկ ծառայությունները, ուժային կառույցները շուրջօրյա ռեժիմով տեղեկացնում են նախագահ Պուտինինավելի վաղ տրված հանձնարարականների կատարման մասին», - հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
Մոսկվայում հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում. «Ճանապարհներին հսկողությունն ուժեղացվել է, հնարավոր է զանգվածային միջոցառումների սահմանափակում: Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ», - սոցցանցերում գրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը