Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ կապված Պրիգոժինի գործողությունների հետ


Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ կապված Պրիգոժինի գործողությունների հետ

  • 24-06-2023 10:31:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում, ճանապարհներին լրացուցիչ հսկողություն է մտցվել։ Այս մասին այսօր հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
 
տագնապով ուժեղացված ծառայության են անցել Հատուկ նշանակության ոստիկանական զորքերը (ОМОН) և Ազգային գվարդիայի հատուկ նշանակության զորքերը (СОБР): Քաղաքի բնակիչները հաղորդում են փողոցներում զրահամեքենաների տեղաշարժի մասին։ Բացի այդ, զրահամեքենաներ են նկատվել նաև Դոնի Ռոստովում քաղաքում, մի քանի կենտրոնական փողոցներ փակվել են:
 
Հունիսի 23-ին «Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը տարբեր հայտարարություններով էր հանդես եկել՝ մեղադրելով Պաշտպանության նախարարին նախագահին խաբելու մեջ, և ասելով, որ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել նրա և գլխավոր շտաբի պետի դեմ։
 
Արդեն երեկոյան ՄՌԿ Վագների ղեկավարը հայտարարել է, որ կառույցի ճամբարներին հրթիռային հարվածներ են հասցվել և իրենք ունեն շատ զոհեր: Նա հարձակման մեջ մեղադրել է ՌԴ ՊՆ-ին և ասել, որ իրենք 25,000 զինվորներով գալիս են «վերականգնելու արդարությունը»: ՌԴ ՊՆ-ն հերքել է հարձակման մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել զինված խռովության կոչ անելու փաստի առթիվ։
 
Իր հերթին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և «ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play