ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները քննարկել են վերջին իրադարձությունները Ռուսասանում


ԱՄՆ և Ուկրաինայի նախագահները քննարկել են վերջին իրադարձությունները Ռուսասանում

  • 26-06-2023 11:47:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Վագներ»-ի զինյալների ապստամբության փորձը։
 
«Նրանք քննարկել են Ուկրաինայի շարունակվող հակահարձակումը, և նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը, այդ թվում՝ անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության շարունակության միջոցով», - ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
 
Զելենսկին Տելեգրամի իր պաշտոնական էջում հայտնել է, որ Բադենի հետ քննարկել է պաշտպանական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման հարցը՝ կենտրոնանալով հեռահար սպառազինության համակարգերի տրամադրման վրա։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելու համար։
 
Բացի այդ, Զելենսկու խոսքով, նախագահները համակարգել են իրենց դիրքորոշումները Վիլնյուսի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին և Ուկրաինայի առաջարկած խաղաղության բանաձևի իրագործման ու Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստման առնչությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play