Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ–ին չեն պատկանել. Փաշինյան


Եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ՀՀ–ին չեն պատկանել. Փաշինյան

  • 27-06-2023 13:12:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Թե կոնկրետ որ զինատեսակների մասին է խոսքը` Փաշինյանը հրաժարվեց հրապարակավ պատասխանել։
 
Պատերազմի ընթացքում եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք ու ամբողջությամբ ՀՀ–ին չեն պատկանել։ Այսօր ԱԺ–ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
Հարցին, թե արդյոք խոսքը «Իսկանդերի» մասին է, վարչապետը պատասխանեց. «Ես դրա մասին հանդիպման փակ հատվածում կխոսեմ»։
 
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում որոշում կայացվեց զենքին վերաբերող բոլոր մյուս հարցերը քննարկել փակ ռեժիմով։
 
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց, որ «Իսկանդերն» օգտագործվել է պատերազմի վերջին օրերին։ Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն 2021–ի փետրվարին իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ համալիրներից կրակել են Շուշիի ուղղությամբ։
 
Փետրվարի 23-ին Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել է, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
 
Փետրվարի 25-ին ՌԴ ՊՆ–ն հայտարարեց, որ Ղարաբաղում «Իսկանդեր» ընդհանրապես չի կիրառվել։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը