Այս պատերազմի սիմվոլը, իմ ընկալմամբ, Շուշին էր, որը էական դեր ունեցավ․ վարչապետ


Այս պատերազմի սիմվոլը, իմ ընկալմամբ, Շուշին էր, որը էական դեր ունեցավ․ վարչապետ

  • 27-06-2023 16:00:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հարց ուղղեց վարչապետին:
 
«ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ այս հարցի պատասխանը չգտանք՝ Ադրբեջանը ինչո՞ւ համաձայնեց ստորագրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: Մնացականյանի պատկերացումներով՝ կարող էր իր համար ավելի շահեկան պայմանագիր ստորագրել հոկտեմբերին, բայց դրան չգնալով՝ փաստաթուղթ կնքվեց նոյեմբերի 9-ին, և պատերազմը կանգնեց։ Ի՞նչ կասեք այս մասով»,- հարցրեց նա:
 
Վարչապետը նկատեց՝ այս հարցում էական նշանակություն ուներ Շուշին։
 
«Այս պատերազմի սիմվոլը, իմ ընկալմամբ, Շուշին էր, որը էական դեր ունեցավ։ Մեզ համար էլ այն ուներ խիստ սիմվոլիկ ազդեցություն։ Միայն սիմվոլիզմը չէ, նաև հաշվի պետք է առնենք, որ Շուշին Լաչինի միջանցքի պռնկին է, և Ստեփանակերտի վրա ռազմավարական նշանակություն ունի։
 
Վերադառնալով հոկտեմբերի 19-ի խոսակցությանը՝ ես ուզում եմ՝ դրա մանրամասները լավ գնահատենք, եթե այլ գործոններ չլինեին, պատերազմը չէր կարող կանգնել, քանի դեռ Շուշին հայկական վերահսկողության ներքո էր։ Ես նաև իմ ելույթում ասել եմ՝ Շուշիի հաջող պաշտպանությունը կարող էր շրջադարձային լինել, ինչքան էլ ծանր էր դրությունը»,- ասաց նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play